Aktuelles – Նորութիւններ
ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՕՆԸ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
27 Փետրուար 2025-ին, Բուն Բարեկենդանի նախորդող հինգշաբթի օրը, Քէօլնի Ս․Սահակ-Ս․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում, Սրբոց Վարդանանց տօնի առիթով հանդիսաւորապէս կատարուեց երեկոյեան ժամերգութիւն եւ հայրապետական մաղթանք։ Ս.Եկեղեցական արարողութիւնը հանդիսապետեց Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպս․ Իսախանեանը։ Սրբազան հայրն իր ոգեշնչող ու գօտեպնդող պատգամով անդրադարձաւ Ս․Վարդանանց խորհրդին: «Մենք այսօր կրկին ոգեկոչում ենք Սրբոց Վարդանանց յիշատակը՝ հայցելով Ս․ Վարդանի եւ նրա 1036 նահատակ զինակիցների առ Աստուած բարեխօսութիւնը մեզ, մեր համայնքի, մեր եկեղեցու եւ մեր հայրենիքի համար։ Սրբոց Վարդանանց պայքարի խորհրդանշական նշանակութիւնը շատ մեծ է հայ ժողովրդի պատմութեան մէջ: Այն պայքար էր «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց», այսինքն՝ ազգային ինքնութեան, հաւատքի ու մշակոյթի պահպանման համար: Վարդանանց խորհուրդը դարեր շարունակ ոգեշնչել է մեր ժողովրդի բազում-բազում սերունդների։ Սրբոց Վարդանանցը անցեալի ու պատմութեան մի հերոսական էջ չէ միայն, այլ նաեւ կամքի ու արիութեան հզօր խորհրդանիշ։ Այսօր, երբ մենք որպէս ժողովուրդ կանգնած ենք զանազան մարտահրաւէրների առջեւ, Սուրբ Վարդանանք կարող են մեզ դարձեալ ոգեշնչել՝ պահպանելու մեր լեզուն, մշակոյթն ու հաւատքը եւ փոխանցելու յաջորդ սերունդներին, ամրապնդելու մեր ազգային ու հոգեւոր ինքնութիւնը եւ օժանդակելու կերտել հզօր ու անվտանգ Հայաստան»։
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ ԼԱՅՊՑԻԳ ՔԱՂԱՔՈՒՄon 22. Ապրիլի 2026
20 Ապրիլ 2026-ին, Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յիշատակին նուիրուած հայկական խաչքարի […]
- Erinnern und Gedenken…on 22. Ապրիլի 2026
- Genozid-Gedenken 2026on 9. Ապրիլի 2026
Aktuelles
ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՕՆԸ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
27 Փետրուար 2025-ին, Բուն Բարեկենդանի նախորդող հինգշաբթի օրը, Քէօլնի Ս․Սահակ-Ս․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում, Սրբոց Վարդանանց տօնի առիթով հանդիսաւորապէս կատարուեց երեկոյեան ժամերգութիւն եւ հայրապետական [...]
News der Gemeinde
Wort zum Sonntag am 10. Oktober 2020
Unsere Kirchenväter sprechen sehr oft davon, dass die menschliche [...]
Kathedrale von Shushi bombardiert
Shushi, 08. Oktober 2020 Infolge der aserbaidschanischen Angriffe ist heute [...]
News der Diözese
- ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ ԼԱՅՊՑԻԳ ՔԱՂԱՔՈՒՄon 22. Ապրիլի 2026
20 Ապրիլ 2026-ին, Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յիշատակին նուիրուած հայկական խաչքարի […]
- Erinnern und Gedenken…on 22. Ապրիլի 2026
- Genozid-Gedenken 2026on 9. Ապրիլի 2026











