Կիրակի, 27 Յուլիս 2025-ին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Քէօլնի Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում, Քէօլնի եւ շրջակայքի հոգեւոր հովիւ, հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանի կողմից մատուցուեց Սուրբ Պատարագ ։
Քէօլնի հայկական եկեղեցին լեցուն էր Քէօլնի եւ շրջակայ քաղաքներից ու համայնքներից եկած հաւատացեալ հայորդիներով։ Սբ․ Պատարագի ընթացքում հոգեշնորհ հայր սուրբը տուեց օրուայ պատգամը՝ նիւթ ունենալով օրուայ աւետարանական հատուածը՝ մանրամասն անդրադառնալով Այլակերպութեան տօնի խորհրդին ու կարեւորութեանը, նաեւ Վարդավառի ժողովրդական սովորութիւններին, ապա աւանդոյթի համաձայն վարդաջուր ցողեց ներկայ հաւատացեալների վրա։
Յաւարտ Սուրբ Պատարագի, ներկաները մասնակցեցին Համայնքի վարչութեան եւ տիկնանց միութեան կողմից կազմակերպուած հիւրասիրութեանը` որն ուղեկցուեց ջրախաղով։