Շաբաթ, Յուլիսի 5֊ին, Քէօլնի Հայ Համայնքի վարչութեան կազմակերպմամբ, տեղի ունեցաւ հայկական դպրոցի եւ մանկապարտեզի ամավերջի հանդէսը եւ աշակերտների վկայականաց եւ ուսուցիչների շնորհակալագրերի բաշխման հանդիսութիւնը, որը աւանդական տօնախմբութիւն է:
Առաջնորդանիստ եկեղեցում նախ տեղի ունեցաւ Մանկանց ժամերգութիւն եւ հոգեւոր հովիւ, հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը հոգեւոր պատգամ փոխանցեց ներկաներին՝ բարձր գնահատելով ուսուցիչների կատարած աշխատանքը, ապա անուն առ անուն իր շնորհակալութեան եւ օրհնութեան խօսքը յայտնեց մանկավարժներին, որոնց անուրանալի ծառայութեան շնորհիւ օտար ափերում ապրող մեր երեխաները սովորում են ոսկեղէնիկ հայոց լեզուն, ստանում՝ հայեցի դաստիարակութիւն։ Դիմելով ծնողներին՝ հոգեշնորհ հայր սուրբը քաջալերեց նրանց, որ շարունակեն իրենց զաւակների քայլերն ուղղել դէպի հայ դպրոց եւ սուրբ եկեղեցի, որտեղ կերտւում է նրանց ինքնութիւնն ու նկարագիրը
Այնուհետեւ նախակրթարանի եւ դպրոցի աշակերտների երգերով ու խաղերով ներկաները վայելեցին նախակրթարանի ուսուցչուհիների պատրաստած գեղեցիկ եւ ուսուցողական յայտագիրը, որը իրենց գործին անսահմանօրէն նուիրուած մանկավարժների աշխատանքի արգասիքն էր: