Aktuelles – Նորութիւններ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ` ՔԷՕԼՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ / BISCHÖFLICHE HEILIGE LITURGIE ZUM FEST DER KREUZERHÖHUNG IN DER ARMENISCHEN DIÖZESANKIRCHE ZU KÖLN
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ` ՔԷՕԼՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ Կիրակի, 13 Սեպտեմբեր 2026-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց տարուայ հինգերորդ տաղաւար տօնը` Սուրբ Խաչի Վերացման տօնը կամ Խաչվերացը: Բերկրառատ այս տօնի առիթով Քէօլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ Առաջնորդանիստ Մայր եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը: Սրբազան Հայրն իր քարոզում նախ անդրադարձաւ Եկեղեցում Խաչվերացի տօն ունենալու պատմական հիմքին, ապա նաեւ Տերունական սբ․ խաչի խորհրդին։ Առաջնորդ սրբազանն ի մասնաւորի նշեց․ «Խաչը քրիստոնեության ամենաճանաչելի նշանն է։ Սակայն քրիստոնյաներիս համար խաչը միայն խորհրդանիշ կամ նշան չէ։ Խաչի մեջ մենք տեսնում ենք ոչ միայն Քրիստոսի չարչարանքն ու մահը, այլեւ՝ Աստծո սերը, մարդու փրկությունը եւ մահվան նկատմամբ կյանքի հաղթանակը։ Մարդկային տրամաբանությունը բավարար չէ ամբողջովին բացահայտելու Խաչի խորհուրդը։ Խաչի խորհուրդը հնարավոր է բացահայտել միայն Աստծո սիրո մեջ։ Մեր եկեղեցիների մեջ ամենուր խաչ ենք տեսնում։ Մեր տներում նույնպես մենք հաճախ խաչ ունենք։ Մեր պարանոցին նույնպես շատ հաճախ խաչ ենք կրում։ Հաճախ խաչակնքում ենք։ Եթե խաչը միայն արտաքին նշան է․ Եկեղեցում է, մեր տանն է, մեր պարանոցին որպես զարդ է կախված, սակայն Քրիստոս մեր սրտում չէ, ապա մենք դեռ չենք հասկացել խաչի խորհուրդը։ Եթե մենք խաչի առջեւ խոնարհվում եւ խաչակնքում ենք, բայց չենք կարողանում ներել, ապա խաչի խորհուրդը դեռ չի մտել մեր կյանք։ [...]
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- Bischöfliche Hl. Liturgie in Kölnam 7. Oktober 2026
- Pastoralbesuch in Berlinam 28. September 2026
ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՊԵՌԼԻՆԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ PASTORALBESUCH DES PRIMAS IN DER ARMENISCHEN KIRCHEN-UND KULTURGEMEINDE BERLIN Կիրակի, 27 Սեպտեմբեր 2026֊ին, Վարագայ Սուրբ […]
- Pastoralbesuch des Primas in Berlinam 25. September 2026
Aktuelles
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ` ՔԷՕԼՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ / BISCHÖFLICHE HEILIGE LITURGIE ZUM FEST DER KREUZERHÖHUNG IN DER ARMENISCHEN DIÖZESANKIRCHE ZU KÖLN
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ` ՔԷՕԼՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ Կիրակի, 13 Սեպտեմբեր 2026-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց տարուայ հինգերորդ տաղաւար տօնը` Սուրբ Խաչի [...]
News der Diözese