Aktuelles – Նորութիւններ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ, ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ եւ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Կիրակի, 11 հոկտեմբեր 2026-ին, տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի ամենամեայ աւանդական մատաղօրհնութիւնը։ Այս առիթով Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում եպիսկոպոսական հանդիսաւոր Սբ. Պատարագ մատուցեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Սուրբ Պատարագի ընթացքում ձեռամբ Առաջնորդ Սրբազանի Սբ. Խորանի սպասաւոր Էդմոնդ ուրարակիր-դպիր Յովսէփեանը ձեռնադրուեց կիսասարկաւագ։ «Հայր մեր»ից առաջ պատարագիչ Սրբազան Հայրը իր պատգամը փոխանցեց ներկաներին` նիւթ ունենալով օրուայ աւետարանական ընթերցումը (Մրկ. ԺԲ 35-44)։ Իր պատգամի մէջ Սերովբէ սրբազանն անդարադարձաւ նաեւ Սրբոց Թարգմանչաց խորհրդին եւ Եկեղեցու մէջ կիսասարկաւագի ծառայութեանն ու կոչումին։ Սբ. Պատարագի աւարտին Առաջնորդ սրբազան հօր հանդիսապետութեամբ կատարուեց նաեւ Մատաղի օրհնութիւն եւ Հոգեհանգստեան պաշտօն` Համայնքի լուսահոգի հոգեւորականների եւ նախկին վարչականների ու երախտարժան այլ անդամների հոգիների խաղաղութեան համար։ Արարողութիւնից յետոյ ներկաները հրաւիրուեցին Համայնքի սրահ` մասնակցելու Մատաղօրհնութեան առիթով Համայնքի վարչութեան եւ Տիկնանց յանձնախմբի կողմից պատրաստուած միասնական Սիրոյ Սեղանին։ Հաւաքուածները միասին ճաշակեցին օրհնուած մատաղը, զրուցեցին միմեանց հետ եւ գեղեցիկ երգերով վերապրեցին համայնքային կապի ջերմութիւնը։ Սիրոյ Սեղանի ընթացքում կատարուեցին նաեւ նուիրատւութիւններ` ի պայծառութիւն Քէօլնի Հայ Համայնքի։ Նկ. Էդմոն Հախնազարեանի
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
ՀԱՄԱՅՆՔԱՏՕՆ / GEMEINDEFEST
Սիրելի՛ համայնքի անդամներ, սիրելի՛ բարեկամներ, Վերջապես կրկին ամենամյա սպասված պահն [...]
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՀԱՆԴԷՍ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ / Buchpräsentation in der Armenischen Gemeinde Köln
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՀԱՆԴԷՍ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 28 Յունիս, 2026֊ին, Քէօլնի հայ [...]
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ-ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸam 23. November 2026
Հայկական երաժշտութեան նոր շունչ՝ ի յարգանս Կոմիտաս Վարդապետի 20 Նոյեմբեր 2026֊ին, կազմակերպութեամբ Գերմանիայի Հայոց Թեմի եւ համագործակցութեամբ Քէօլնի Կաթողիկէ […]
- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈՅ ՔԷՕԼՆՈՒՄam 19. November 2026
13 Նոյեմբեր 2026-ին Գերմանիայի Հայոց Թեմի կազմակերպմամբ Քէօլնի «Domforum» կենտրոնի հանդիսասրահում տեղի ունեցաւ երաժշտական-մշակութային երեկոյ՝ նուիրուած Արցախի […]
- Aktion „Weihnachtsfreude“ 2026 – 2027am 16. November 2026
Aktion Weihnachtsfreude 2026/2027 Ein Weihnachtspaketfür Familien in Artik Lebensmittel, Hygieneartikel und ein persönlicher Besuch für Familien im Nordwesten Armeniens Liebe Schwestern und Brüder,liebe Landsleute und Freunde, in der Zeit des […]
Aktuelles
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ, ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ եւ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Կիրակի, 11 հոկտեմբեր 2026-ին, տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի ամենամեայ աւանդական մատաղօրհնութիւնը։ Այս առիթով Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում եպիսկոպոսական հանդիսաւոր Սբ. [...]
News der Gemeinde
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ` ՔԷՕԼՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ / BISCHÖFLICHE HEILIGE LITURGIE ZUM FEST DER KREUZERHÖHUNG IN DER ARMENISCHEN DIÖZESANKIRCHE ZU KÖLN
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ` ՔԷՕԼՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ Կիրակի, [...]
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ / SCHULJAHRESERÖFFNUNG IN DER ARMENISCHEN GEMEINDE KÖLN
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 5 Սեպտեմբեր 2026-ին Քէօլնի հայ [...]
News der Diözese