Aktuelles – Նորութիւններ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ, ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ եւ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Կիրակի, 11 հոկտեմբեր 2026-ին, տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի ամենամեայ աւանդական մատաղօրհնութիւնը։ Այս առիթով Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում եպիսկոպոսական հանդիսաւոր Սբ. Պատարագ մատուցեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Սուրբ Պատարագի ընթացքում ձեռամբ Առաջնորդ Սրբազանի Սբ. Խորանի սպասաւոր Էդմոնդ ուրարակիր-դպիր Յովսէփեանը ձեռնադրուեց կիսասարկաւագ։ «Հայր մեր»ից առաջ պատարագիչ Սրբազան Հայրը իր պատգամը փոխանցեց ներկաներին` նիւթ ունենալով օրուայ աւետարանական ընթերցումը (Մրկ. ԺԲ 35-44)։ Իր պատգամի մէջ Սերովբէ սրբազանն անդարադարձաւ նաեւ Սրբոց Թարգմանչաց խորհրդին եւ Եկեղեցու մէջ կիսասարկաւագի ծառայութեանն ու կոչումին։ Սբ. Պատարագի աւարտին Առաջնորդ սրբազան հօր հանդիսապետութեամբ կատարուեց նաեւ Մատաղի օրհնութիւն եւ Հոգեհանգստեան պաշտօն` Համայնքի լուսահոգի հոգեւորականների եւ նախկին վարչականների ու երախտարժան այլ անդամների հոգիների խաղաղութեան համար։ Արարողութիւնից յետոյ ներկաները հրաւիրուեցին Համայնքի սրահ` մասնակցելու Մատաղօրհնութեան առիթով Համայնքի վարչութեան եւ Տիկնանց յանձնախմբի կողմից պատրաստուած միասնական Սիրոյ Սեղանին։ Հաւաքուածները միասին ճաշակեցին օրհնուած մատաղը, զրուցեցին միմեանց հետ եւ գեղեցիկ երգերով վերապրեցին համայնքային կապի ջերմութիւնը։ Սիրոյ Սեղանի ընթացքում կատարուեցին նաեւ նուիրատւութիւններ` ի պայծառութիւն Քէօլնի Հայ Համայնքի։ Նկ. Էդմոն Հախնազարեանի
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ, ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ եւ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Կիրակի, 11 հոկտեմբեր 2026-ին, տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի ամենամեայ [...]
Einladung-Treten Sie dem Komitas Chor bei! / Հրավեր՝ միացե՛ք Կոմիտաս երգչախմբին
Liebe Mitglieder der armenischen Gemeinde, Wenn Sie gerne singen und [...]
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- Bischöfliche Hl. Liturgie in Kölnam 7. Oktober 2026
- Pastoralbesuch in Berlinam 28. September 2026
ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՊԵՌԼԻՆԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ PASTORALBESUCH DES PRIMAS IN DER ARMENISCHEN KIRCHEN-UND KULTURGEMEINDE BERLIN Կիրակի, 27 Սեպտեմբեր 2026֊ին, Վարագայ Սուրբ […]
- Pastoralbesuch des Primas in Berlinam 25. September 2026
Aktuelles
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ, ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ եւ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Կիրակի, 11 հոկտեմբեր 2026-ին, տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի ամենամեայ աւանդական մատաղօրհնութիւնը։ Այս առիթով Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում եպիսկոպոսական հանդիսաւոր Սբ. [...]
News der Gemeinde
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ, ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ եւ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Կիրակի, 11 հոկտեմբեր 2026-ին, տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի ամենամեայ [...]
News der Diözese