Aktuelles – Նորութիւններ
«Մեր լեզուն մեր խիղճն է դա»
Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Քէօլնի Հայ Համայնքի սրահում կայացաւ «Մեր լեզուն մեր խիղճն է դա» խորագրով գրական-երաժշտական բեմադրութիւն՝ նուիրուած հայոց լեզուին։ Միջոցառումը կազմակերպուած էր Քէօլնի Հայ Համայնքի միօրեայ դպրոցի կողմից՝ դպրոցի թատրոնի ուսուցիչ Տիգրան Բագրատունու ղեկավարութեամբ եւ երգի ու պարի ուսուցիչներ Իրենա Թաբաքերի ու Մարիա Գեւորգեանի մասնակցութեամբ։ Երեխաները բեմ բարձրացան սիրով եւ ոգեւորութեամբ՝ ներկայացնելով գեղեցիկ կոմպոզիցիա, ուր միահիւսուած էին արտասանութիւն, երգ եւ պար։ Բեմադրութեան ընթացքում նրանք արտայայտեցին իրենց սէրը եւ հպարտութիւնը հայոց լեզուի նկատմամբ՝ որպես այն հոգեւոր ժառանգութեան մաս, որ դարերով պահել ու փոխանցել են մեր նախնիները։ Հանդիսութեանը ներկայ էր նաեւ Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, ով հանդիսութեան աւարտին օրհնութեան եւ շնորհաւորանքի խօսք ուղղեց երեխաներին, ուսուցիչներին եւ համայնքի վարչութեանը։ Առաջնորդ Սրբազանը իր խօսքում անդրադարձաւ հայոց լեզուի կենսական դերին նոր սերնդի ինքնութեան ձեւաւորման եւ պահպանման գործում։ «Մենք ունենք երեք հենասիւներ՝ Լեզու եւ Մշակոյթ, Հայրենիք ու Պետութիւն, Հաւատք ու Եկեղեցի։ Այս հենասիւներին կառչած ապրեցին մեր նախնիները, եւ այսօր նոյն հենասիւներն են, որ պահում են մեզ Սփիւռքի ողջ տարածքում, այդ թւում՝ նաեւ այստեղ՝ Գերմանիայում»,- ընդգծեց Սերովբէ սրբազանը եւ երեխաներին յորդորեց՝ սիրել, պահպանել ու ապրեցնել հայոց լեզուն։
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
Wort zum Sonntag am 17. Oktober 2020
"Der Geist des HERRN ist bei mir, darum, dass [...]
HINWEIS!!!
INWEIS ZUR PRESSEMITTEILUNG DES ZOCD ZUM BERG-KARABACH-KONFLIKT Um Missverständnisse [...]
Wort zum Sonntag am 10. Oktober 2020
Unsere Kirchenväter sprechen sehr oft davon, dass die menschliche [...]
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- Bischöfliche Hl. Liturgie in Kölnam 7. Oktober 2026
- Pastoralbesuch in Berlinam 28. September 2026
ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՊԵՌԼԻՆԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ PASTORALBESUCH DES PRIMAS IN DER ARMENISCHEN KIRCHEN-UND KULTURGEMEINDE BERLIN Կիրակի, 27 Սեպտեմբեր 2026֊ին, Վարագայ Սուրբ […]
- Pastoralbesuch des Primas in Berlinam 25. September 2026
Aktuelles
«Մեր լեզուն մեր խիղճն է դա»
Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Քէօլնի Հայ Համայնքի սրահում կայացաւ «Մեր լեզուն մեր խիղճն է դա» խորագրով գրական-երաժշտական բեմադրութիւն՝ նուիրուած հայոց լեզուին։ Միջոցառումը կազմակերպուած [...]
News der Gemeinde
Samstagsschule Abschluss
Յունիսի 29֊ին, տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի վարչութեան կողմից [...]
News der Diözese
- Bischöfliche Hl. Liturgie in Kölnam 7. Oktober 2026
- Pastoralbesuch in Berlinam 28. September 2026
ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՊԵՌԼԻՆԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ PASTORALBESUCH DES PRIMAS IN DER ARMENISCHEN KIRCHEN-UND KULTURGEMEINDE BERLIN Կիրակի, 27 Սեպտեմբեր 2026֊ին, Վարագայ Սուրբ […]
- Pastoralbesuch des Primas in Berlinam 25. September 2026















