Aktuelles – Նորութիւններ
ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Շաբաթ, 30 Օգոստոս 2025-ին, Քէօլնի Սբ. Սահակ֊Սբ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ հայ համայնքի Շաբաթօրեայ դպրոցի ուսումնական տարեշրջանի բացմումը` նախագահութեամբ Գերմանահայոց Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի, եւ ներկայութեամբ Համայնքի հոգեւոր հովիւ Հայր Եղիշէ վարդապետ Աւետիսեանի, Համայնքի վարչութեան անդամների, դպրոցի ուսուցչակազմի, ծնողների եւ շուրջ 60 հայ երեխաների, որոնք յաճախելու են մանկապարտէզի եւ դպրոցի տարբեր դասարաններ։ Առաջնորդ Սերովբէ սրբազանը նախ իր ողջոյնի եւ օրհնութեան խօսքն ուղղեց երեխաներին եւ ներկաներին` յորդորելով երեխաներին` Համայնքի ստեղծած առիթն իրապէս օգտագործել լաւ սովորելու հայերէնը, որպէս հայ ինքնութեան հիմք։ Այնուհետեւ Սրբազան Հայրը բոլորին հրաւիրեց միասին երգել եւ աղօթել «Հայր մեր»ն ու «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»ը։ Աղօթաերգերից յետոյ Սրբազան Հայրը յատուկ աղօթքով օրհնեց դպրոցի երեխաներին, ուսուցիչներին, ծնողներին եւ վարչութեան անդամներին եւ Աստուծոյ օրհնութեամբ բարի երթ եւ յաջողութիւն մաղթեց նոր ուսումնական տարում։ Աղօթքից յետոյ երեխաները բաժանուեցին իրենց դասարաններով, եւ սկսուեց նոր ուսումնական տարին։ Բարի երթ մեր Համայնքի մանկապարտէզին եւ դպրոցին։ Համայնքի վարչութիւն
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
Ausbildung für Jugendleiter*innen
AUSBILDUNG DER JUGENDLEITER*INNEN DER JUGEND DER ARMENISCHEN KIRCHE IN [...]
Ein Krieg um Muster und Symbole
Ein Krieg um Muster und Symbole und das kulturelle [...]
Hilfe für Betroffene der Flutkatastrophe
Hilfe für Betroffene der Flutkatastrophe Vor wenigen [...]
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ ԼԱՅՊՑԻԳ ՔԱՂԱՔՈՒՄam 22. April 2026
20 Ապրիլ 2026-ին, Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յիշատակին նուիրուած հայկական խաչքարի […]
- Erinnern und Gedenken…am 22. April 2026
- Genozid-Gedenken 2026am 9. April 2026
Aktuelles
ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Շաբաթ, 30 Օգոստոս 2025-ին, Քէօլնի Սբ. Սահակ֊Սբ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ հայ համայնքի Շաբաթօրեայ [...]
News der Gemeinde
News der Diözese
- ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ ԼԱՅՊՑԻԳ ՔԱՂԱՔՈՒՄam 22. April 2026
20 Ապրիլ 2026-ին, Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յիշատակին նուիրուած հայկական խաչքարի […]
- Erinnern und Gedenken…am 22. April 2026
- Genozid-Gedenken 2026am 9. April 2026
















