Aktuelles – Նորութիւններ
ԱՄԱՎԵՐՋԵԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Շաբաթ, Յուլիսի 5֊ին, Քէօլնի Հայ Համայնքի վարչութեան կազմակերպմամբ, տեղի ունեցաւ հայկական դպրոցի եւ մանկապարտեզի ամավերջի հանդէսը եւ աշակերտների վկայականաց եւ ուսուցիչների շնորհակալագրերի բաշխման հանդիսութիւնը, որը աւանդական տօնախմբութիւն է: Առաջնորդանիստ եկեղեցում նախ տեղի ունեցաւ Մանկանց ժամերգութիւն եւ հոգեւոր հովիւ, հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը հոգեւոր պատգամ փոխանցեց ներկաներին՝ բարձր գնահատելով ուսուցիչների կատարած աշխատանքը, ապա անուն առ անուն իր շնորհակալութեան եւ օրհնութեան խօսքը յայտնեց մանկավարժներին, որոնց անուրանալի ծառայութեան շնորհիւ օտար ափերում ապրող մեր երեխաները սովորում են ոսկեղէնիկ հայոց լեզուն, ստանում՝ հայեցի դաստիարակութիւն։ Դիմելով ծնողներին՝ հոգեշնորհ հայր սուրբը քաջալերեց նրանց, որ շարունակեն իրենց զաւակների քայլերն ուղղել դէպի հայ դպրոց եւ սուրբ եկեղեցի, որտեղ կերտւում է նրանց ինքնութիւնն ու նկարագիրը Այնուհետեւ նախակրթարանի եւ դպրոցի աշակերտների երգերով ու խաղերով ներկաները վայելեցին նախակրթարանի ուսուցչուհիների պատրաստած գեղեցիկ եւ ուսուցողական յայտագիրը, որը իրենց գործին անսահմանօրէն նուիրուած մանկավարժների աշխատանքի արգասիքն էր:
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից

Aktuelles
ԱՄԱՎԵՐՋԵԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Շաբաթ, Յուլիսի 5֊ին, Քէօլնի Հայ Համայնքի վարչութեան կազմակերպմամբ, տեղի ունեցաւ հայկական դպրոցի եւ մանկապարտեզի ամավերջի հանդէսը եւ աշակերտների վկայականաց եւ ուսուցիչների շնորհակալագրերի բաշխման [...]
News der Diözese
