Aktuelles – Նորութիւններ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ / SCHULJAHRESERÖFFNUNG IN DER ARMENISCHEN GEMEINDE KÖLN
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 5 Սեպտեմբեր 2026-ին Քէօլնի հայ համայնքում տեղի ունեցաւ 2026–2027 ուսումնական տարեշրջանի հանդիսաւոր բացումը՝ օրհնութեամբ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի։ Դպրոց յաճախող երեխաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները նախ հաւաքուեցին Քէօլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ նրանց ողջունեց Սերովբէ Սրբազանը` իր կողքին ունենալով Համայնքի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը։ Սրբազան Հայրը նախ հրաւիրեց բոլորին միասին երգել «Հայր մեր»ը, ապա իր օրհնութեան խօսքում շնորհաւորեց ներկաներին նոր ուսումնական տարուայ առիթով։ Առաջնորդ սրբազանն իր խօսքում ընդգծեց հայ դպրոցի կարեւոր առաքելութիւնը՝ Սփիւռքի պայմաններում հայոց լեզուի, ազգային ինքնութեան, մշակոյթի եւ հոգեւոր արժէքների պահպանման ու փոխանցման գործում։ Սերովբէ սրբազանը յորդորեց աշակերտներին սիրով ու ջանասիրութեամբ սովորել մայրենի լեզուն եւ ճանաչել մեր ժողովրդի պատմութիւնն ու մշակոյթը՝ միաժամանակ իր գնահատանքը յայտնելով ուսուցիչներին եւ ծնողներին՝ նրանց նուիրեալ աշխատանքի եւ աջակցութեան համար։ Հանդիսութեան աւարտին Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց աշակերտներին եւ կրթական մշակներին՝ մաղթելով խաղաղ, արդիւնաւէտ եւ ձեռքբերումներով հարուստ ուսումնական տարի։ Բոլոր երեխաները Սրբազան Հօր ձեռքից ստացան Առաջնորդարանի կողմից նոր հրատարակուած «Մանկական աղօթագիրք»։ Բարի եւ օրհնեալ ուսումնական տարի Քէօլնի հայ համայնքի շաբաթօրեայ դպրոցի բոլոր սաներին։ SCHULJAHRESERÖFFNUNG IN DER ARMENISCHEN GEMEINDE KÖLN Am 5. September 2026 fand in der Armenischen Gemeinde Köln die feierliche Eröffnung des Schuljahres 2026/2027 statt. Die Feier stand [...]
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Քէօլնի մեր Հայ Համայնքում, արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ Զատկի [...]
ՈՏՆԼՈՒԱՅԻ ԵՒ ԽԱՒԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՔԷՕԼՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍԲ. ՍԱՀԱԿ-ՍԲ ՄԵՍՐՈՊ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ
Աւագ Հինգշաբթի, երեկոյեան հանդիսապետութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Տ. Սերովբէ եպիսկոպոս [...]
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ-ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸam 23. November 2026
Հայկական երաժշտութեան նոր շունչ՝ ի յարգանս Կոմիտաս Վարդապետի 20 Նոյեմբեր 2026֊ին, կազմակերպութեամբ Գերմանիայի Հայոց Թեմի եւ համագործակցութեամբ Քէօլնի Կաթողիկէ […]
- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈՅ ՔԷՕԼՆՈՒՄam 19. November 2026
13 Նոյեմբեր 2026-ին Գերմանիայի Հայոց Թեմի կազմակերպմամբ Քէօլնի «Domforum» կենտրոնի հանդիսասրահում տեղի ունեցաւ երաժշտական-մշակութային երեկոյ՝ նուիրուած Արցախի […]
- Aktion „Weihnachtsfreude“ 2026 – 2027am 16. November 2026
Aktion Weihnachtsfreude 2026/2027 Ein Weihnachtspaketfür Familien in Artik Lebensmittel, Hygieneartikel und ein persönlicher Besuch für Familien im Nordwesten Armeniens Liebe Schwestern und Brüder,liebe Landsleute und Freunde, in der Zeit des […]
Aktuelles
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ / SCHULJAHRESERÖFFNUNG IN DER ARMENISCHEN GEMEINDE KÖLN
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ ՔԷՕԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 5 Սեպտեմբեր 2026-ին Քէօլնի հայ համայնքում տեղի ունեցաւ 2026–2027 ուսումնական տարեշրջանի հանդիսաւոր բացումը՝ օրհնութեամբ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ [...]
News der Gemeinde
ՀՈԳԵԳԱԼՍՏԵԱՆ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՔԷՕԼՆՈՒՄ
Կիրակի, 24 Մայիս 2026-ին, Քէօլնի Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում, [...]
News der Diözese