Aktuelles – Նորութիւններ
«Մեր լեզուն մեր խիղճն է դա»
Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Քէօլնի Հայ Համայնքի սրահում կայացաւ «Մեր լեզուն մեր խիղճն է դա» խորագրով գրական-երաժշտական բեմադրութիւն՝ նուիրուած հայոց լեզուին։ Միջոցառումը կազմակերպուած էր Քէօլնի Հայ Համայնքի միօրեայ դպրոցի կողմից՝ դպրոցի թատրոնի ուսուցիչ Տիգրան Բագրատունու ղեկավարութեամբ եւ երգի ու պարի ուսուցիչներ Իրենա Թաբաքերի ու Մարիա Գեւորգեանի մասնակցութեամբ։ Երեխաները բեմ բարձրացան սիրով եւ ոգեւորութեամբ՝ ներկայացնելով գեղեցիկ կոմպոզիցիա, ուր միահիւսուած էին արտասանութիւն, երգ եւ պար։ Բեմադրութեան ընթացքում նրանք արտայայտեցին իրենց սէրը եւ հպարտութիւնը հայոց լեզուի նկատմամբ՝ որպես այն հոգեւոր ժառանգութեան մաս, որ դարերով պահել ու փոխանցել են մեր նախնիները։ Հանդիսութեանը ներկայ էր նաեւ Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, ով հանդիսութեան աւարտին օրհնութեան եւ շնորհաւորանքի խօսք ուղղեց երեխաներին, ուսուցիչներին եւ համայնքի վարչութեանը։ Առաջնորդ Սրբազանը իր խօսքում անդրադարձաւ հայոց լեզուի կենսական դերին նոր սերնդի ինքնութեան ձեւաւորման եւ պահպանման գործում։ «Մենք ունենք երեք հենասիւներ՝ Լեզու եւ Մշակոյթ, Հայրենիք ու Պետութիւն, Հաւատք ու Եկեղեցի։ Այս հենասիւներին կառչած ապրեցին մեր նախնիները, եւ այսօր նոյն հենասիւներն են, որ պահում են մեզ Սփիւռքի ողջ տարածքում, այդ թւում՝ նաեւ այստեղ՝ Գերմանիայում»,- ընդգծեց Սերովբէ սրբազանը եւ երեխաներին յորդորեց՝ սիրել, պահպանել ու ապրեցնել հայոց լեզուն։
Tel.: 0221 32018950
E-Mail: koeln (at) dakd.de
Website: koeln.dakd.de
Bürozeiten: Di-Fr. 10-13 und 14-17 Uhr
und nach Vereinbarung
Besuchszeiten der Diözesankirche
St. Sahak-St. Mesrop
in der Regel Mo-Fr. 10-13 und 14-17 Uhr
Kalender – Օրացոյց
News der Gemeinde – Լուրեր Համայնքից
Ծաղկազարդի տօնը Քէօլնի հայ համայնքում
Ծաղկազարդի տօնի առիթով, Քէօլնի առաջնորդանիստ «Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ» եկեղեցում [...]
Gottesdienste & Veranstaltungen
News der Diözese – Լուրեր Առաջնորդարանից
- Jugendtreffen zum „Surb Sargis“ in Kölnam 5. Februar 2026
Աւանդութեան եւ ապագայի միջեւ․ հայ երիտասարդները քննարկում են իրենց քրիստոնեայ լինելը Zwischen Tradition und Zukunft: Armenische Jugendliche diskutieren ihr Christsein 30-31 Յունուար 2026-ին Քէօլնի մէջ, […]
- Սարկաւագական ձեռնադրութիւն – Diakonweihe in Mainzam 5. Februar 2026
Կիրակի, 1 Փետրուար 2026-ին, Մայնցի Հայ Համայնքին մէջ մատուցուեցաւ Սուրբ Պատարագ, ինչպէս նաեւ տեղի ունեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն։ Պատարագիչն էր Մայնցի Հայ […]
- Abschluss der Gebetswoche 2026am 27. Januar 2026
Միջեկեղեցական արարողութիւն՝ Քրիստոնեաների միութեան համար Աղօթաշաբաթի աւարտին Ökumenischer Gottesdienst zum Abschluss der Gebetswoche für die Einheit der Christen Կիրակի, 25 Յունուար 2026-ին, Քօլնի Սբ. […]
Aktuelles
«Մեր լեզուն մեր խիղճն է դա»
Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Քէօլնի Հայ Համայնքի սրահում կայացաւ «Մեր լեզուն մեր խիղճն է դա» խորագրով գրական-երաժշտական բեմադրութիւն՝ նուիրուած հայոց լեզուին։ Միջոցառումը կազմակերպուած [...]
News der Diözese