Շաբաթ` 10 յունիս 2023-ին, ՀայՏան սրահում տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի Շաբաթօրեայ դպրոցի 2022/23 ուսումնական տարուայ փակման միջոցառումը:
Դպրոցի սաները հանդէս եկան նախ թատերական ներկայացմամբ` բեմադրելով Ղազար Նազարեանի «Թագաւորը խոզարած» հեքիաթը, ապա ազգային-ժողովրդական պարի կատարումներով:
Միջոցառման աւարտին Համայնքի ատենապետուհի Տիկին Շաքէ Զեյնալեանը և Ծնողական յանձնախումբը իրենց երախտագիտութիւնը յայտնեցին ուսուցչական կազմին, ծնողներին, երեխաներին եւ դպրոցի բոլոր աջակիցներին, որից յետոյ ուսուցիչները դպրոցի սաներին յանձնեցին վկայականներ:
Յանուն Առաջնորդ Սերովբէ Սրբազանի, ներկաներին իր երախտիքի եւ օրհնութեան խօսքը փոխանցեց համայնքիս հոգեւոր հովիւ տէր Վահրիճը, որից յետոյ ծնողները եւ երեխաները շարունակեցին իրենց օրը համայնքի պարտէզում` համտեսելով զանազան համեղ ճաշատեսակներ։
Լուսանկարները` Edmond Haghnazarian
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ