Դեկտեմբերի 7֊ին Մայնցի Հայկական համայնքի սրահում Սբ․ Պատարագից հետո կայացավ մանկական հրաշալի ներկայացում «Մեր լեզուն մեր խիղճն է դա» խորագրով։
«Վանադուռ» թատերախումբը ստեղծվել է Քյոլնի Հայ համայնքում, որի հիմնադիրը և մինչօրյա ղեկավարն է Տիգրան Բագրատունին։ «Վանադուռ» թատերաումբը այս տարի տոնում է իր ծննդյան 10 ամյակը։
Ներկյացումը սկսվելուց առաջ ողջույնի խոսք հղեցին տեղի հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահրիճ քահանա Բաղդասարյանը և հյուրընկալված մանկական թատերախմբի ղեկավար Տիգրան Բագրատունին։
Թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց գրական-թատերական կոլաժ՝ նվիրված գրերի գյուտին, Սբ.Մեսրոպ Մաշտոցին , Սբ. Սահակ Պարթևին, Վռամշապուհ Արշակունի արքային։
Երեխաները 6-13 տարեկան մեծ ոգեշնչումով ներկայացրեցին երգ ու պար, ասմունք և բեմական կենդանի իրավիճակներ։ Երեխաները կատարեցին գողտրիկ մի երգ՝ մանկական երգչախմբի ղեկավար Իռենա Տաբակերի նվագակցությամբ, ի հիշատակ 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին։



