Այսօր, Քէօլնի «Սբ. Սահակ – Սբ. Մեսրոպ» առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Ստեփանոս նախավկայի տօնի առիթով տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին Գերմանահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը օրհնութեան, շնորհակալական եւ գնահատանքի խօսք ուղղեց Քէօլնի առաջնորդանիստ եկեղեցու Սբ․ Խորանի սպասարկողներին` սարկաւագներին, կիսասարկաւագներին, ուրարակիրներին եւ դպիրներին, ինչպէս նաեւ Կոմիտաս երգչախմբի անդամներին՝ իրենց նուիրեալ հոգեւոր ծառայութեան համար։