ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ՔԷՕԼՆՈՒՄ
Երկուշաբթի, 24 ապրիլ 2023-ին, Քէօլնի Hohenzollernbrücke կոչուող վայրում գտնուող „Այս ցաւը պատկանում է բոլորիս“ անունը կրող յուշակոթողի առջեւ, տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցին նուիրուած միջոցառում` կազմակերպուած Քէօլնի Հայ Համայնքի կողմից եւ օժանդակութեամբ „Յիշել Ցեղասօանութիւնը“ (Initiative „Völkermord erinnern“) նախաձեռնութեան:
Միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Քէօլնի Հայ համայնքի ատենապետուհի Տիկին Շաքէ Զեյնալեանը, ապա նաեւ Համայնքի երիտասարդաց յանձնախմբի անդամ Ստելլա Քալդրըմը, Դոկ. Թալին Քալատաշը (Geschäftsführerin der Naturfreunde NRW), Մարիա Բաումայստերը (Initiative „Völkermord erinnern“), Դոկ. Ռայներ Վիլլը (Katholisches Bildungswerk):
Երաժշտական կատարումներով հանդէս եկան մենակատար Տիգրան Կոնինեանը, ջութակահար Գրիգոր Գիւլխանջեանը, Քէօլնի Հայ Համայնքի „Կոմիտաս“ երգչախումբը` ղեկավարութեամբ Տիկին Անուշ Նազարեանի եւ նուագակցութեամբ Տիկին Իռենա Թաբաքերի:
Միջոցառման աւարտին Համայնքիս հոգեւոր հովիւ տէր Վահրիճ քահանայի կողմից կատարուեց բարեխօսական աղօթքի կարգ:
Տարբեր քաղաքներից միջոցառմանը ներկայ հարիւրաւոր հայորդիներ եւ օտարազգի հիւրեր ծաղիկներ խոնարհեցին յուշակոթողի առջեւ։
Լուսանկարները` Gohar Movsesyan -ի եւ Edmond Haghnazarian -ի։
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
+11